Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հայաստանից Արցախ սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է՝ Կոռնիձորում են

Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է, ինչ Կոռնիձորում են՝ Անդրբեջանի կողմից փակված անցակետի մոտ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ավելի քան 400 տոննա բեռը ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով պետք է ուղարկվեր պաշարված Արցախ, որտեղ օր օրի սաստկանում է հումանիտար ճգնաժամը,գրում է «Արցախպրեսս»-ը։
Մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ հայտնեց՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։