Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ը նոր ղեկավար ունի. Սինվարին փոխարինում է Մեշալը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարի սպանվելուց հետո կազմմակերպությունը գլխավորում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը. հայտնում է լիբանանյան LBCI լրատվական պորտալը։

Աղբյուրները հաստատել են, որ Խալեդ Մեշալը ստանձնել է շարժման ղեկավարի պաշտոնը և այժմ պատասխանատու է պատանդների հետ կապված բանակցություններում  առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի  ղեկավարությունը Թուրքիայի, Քաթարի և Եգիպտոսի պաշտոնյաներին տեղեկացրել է Թել էլ-Սուլթանում գործողության հետևանքով Սինվարի մահվան մասին և ընդգծել, որ նրա սպանությունից հետո  գերիների փոխանակման և պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները  գնալով դժվարանում են»,- գրում է պորտալը։