Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դադարեցվել է

Եվրամիությանը փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

«Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։

Վրաստանին կոչ ենք անում իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան», – ասված է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ: