Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացրել է

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը  Ռուբեն Վարդանյանի դեմ Պետական ​​անվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործով որոշում է կայացրել, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է. հայտնում է ադրբեջանական APA-ն։

«Լուրջ կասկածներ են հարուցվել, որ Վարդանյանը կատարել է հանցավոր արարքներ՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (պետական ​​սահմանն ապօրինի հատելը) հոդվածներով։ Ադրբեջանի Հանրապետություն) Քրեական օրենսգրքի»,- կեղծ մեղադրանքների այսպիսի շարան էներկլայացրել Բաքուն։