Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի կյանքի վերջին կադրերը

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի կյանքի վերջին րոպեների կադրերը։

RenTV-ին հայտնում է, որ տեսանյութը նկարահանվել է դրոնով։

«Սինվարը պատասխանատու է Իսրայելի վրա մեր պատմության մեջ ամենադաժան հարձակման համար: Երբ Գազայի ահաբեկիչները ներխուժեցին Իսրայել, կոտորեցին իսրայելցիներին իրենց տներում, բռնաբարեցին մեր կանանց, ողջ-ողջ այրեցին ամբողջ ընտանիքները», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Դատելով կադրերից՝ Սինվարը կռվել է մինչև վերջ։ Նա նստել է փոշու մեջ կորած խարխուլ շենքում՝ բազկաթոռին։

Երբ Սինվարը տեսել է անօդաչու թռչող սարքը,  փորձել է պայքարել դրա դեմ: Նա փայտ է նետել դրոնի վրա, սակայն վրիպել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին սպանելու լուրը։

Նշվում է, որ Սինվարը թաքնվել է Գազայի հատվածի տներից մեկում։