Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Կինո Հայրենիք»-ի բնակարանը վաճառել ենք, «Ընտանեկան փոդքաստի» համար էլ մեր անձնական միջոցներից ծախսվել է 700 հազար դրամ. Փաշինյան

Վարչապետի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Ընտանեկան փոդքաստ»-ը նկարահանվում է իրենց անձնական միջոցներով, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել։ 700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից։ Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ, էլի մեր անձնական միջոցներից։ Ի դեպ, ասեմ՝ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենիք»-ի մեր բնակարանը վաճառել ենք».-ասաց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ նկարահանումը տեղի է ունենում վարչապետի կեցավայրում, իրականացնում է այն խմբի կողմից, ում աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեությունը լուսաբանել։