Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

3 զինվորներից երկուսը նաև շնչուղիների այրվածք են ստացել

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհվելու պատճառով այրվածքներ ստացած 3 զինվորները տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս զինվորն այրվածքաբանության բաժանմունքում է պառկած։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հաղորդել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորներն ունեն շնչուղիների այրվածք:

Կատարվում են վիրահատություններ։

3-րդ զինվորի վիճակը կայուն է, նրա ոտքերն են այրվել։