Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ԳՇ պետի ստորագրած հրամանով իրեն ձերբազատեց 15 զինվորի մոխրանալու մեջ մեղքի բաժին ունենալուց

19/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող զինվորական կացարանում բռնկված հրդեհը խլել է 15 ժամկետային զինծառայողի կյանք, ևս 3 զինվոր ծանր վիճակում է։

Ու Դատախազությունը հաղորդագրություն է հրպարակում, թե դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները, նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել դեպքի վայր։ 15 զինվոր է մոխրացել, գիշերվա ժամը 2-ին զինվորական կացարանում բենզինով վառարան են վառել, իսկ Սուրեն Պապիկյանը մնացել է Երևանում։

Հենց միայն այս փաստը բավական է՝ արդեն հազարերոդ անգամ ապացուցելու, թե Փաշինյանի կառավարությունն ինչպես է վերաբերվում զինվորին, բանակին, երկրին, պետությանը։

Սա այն դեպքն է, երբ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած վարչապետը ևս պետք է անձամբ լիներ դեպքի վայրում։ Նա գիշերը պետք է մեկնած լիներ Ազատ գյուղ, ոչ թե առավոտյան, Կառավարության նիստին իրեն ու իր նշանակած կադրերին ապահովագրեր պատասխանատվությունից, թե՝ ԳՇ պետը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրաման, ըստ որի՝ պետք է բանակում պահպանվեն հակահրդեհային կանոններ, պետք է վառարան վառելու համար բենզին չօգտագործվի։

Այսինքն՝ ես ի՞նչ անեմ, մենք ի՞նչ մեղք ունենք, ըհը, ԳՇ պետքն էլ հո համապատասխան հրաման է ստորագրել, իսկ թե ինչու նրա ստորագրած հակահրդեհային կանոնները չեն պահպանվել, փեր խնդիրն է։

Մեկ էլ մի քանի պաշտոնազրկումներ, ու Փաշինյանի կառավարությունը ԳՇ պետի ստորագրած հրամանով իրեն ձերբազատեց 15 զինվորի մոխրանալու մեջ մեղքի բաժին ունենալուց։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն

Հաջորդ գրառումը

Մահաբեր և մարդակեր իշխանություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մահաբեր և մարդակեր իշխանություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական