Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սիրիան դժգոհում է, որ Արևմուտքը չի օգնում իրեն

Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանն ասել է, որ արևմտյան երկրները երկրաշարժից հետո օգնություն չեն ցուցաբերում Սիրիայի կառավարությանը, այլ աջակցություն են ուղարկում միայն ահաբեկիչների և ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող ալ-Մուստաֆա Բենլամլիհը կոչ էր արել Սիրիայի կառավարությանը մի կողմ թողնել քաղաքականությունը և թույլ տալ մուտք գործել երկրի հյուսիս-արևմտյան շրջան, որը վերահսկվում է ընդդիմության կողմից՝ հեշտացնելու մարդասիրական առաքելությունը Սիրիայում: