Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի. 53 երկրի փրկարար է աշխատում աղետի գոտում

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 16170-ի, վիրավորներինը՝ 64194–ի։

Bloomberg HT-ը հաղորդում է, որ 53 երկրի 6,5 հազար փրկարար է աշխատում աղետի գոտում։

Թուրքիան ընդունել է աշխարհի 95 երկրի օգնությունը։