Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խաղաղության պայմանագիրը փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյան

ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերություևնների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին․ Կառավարության այսօրվա նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։

Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի կայունության և երկարատև խախաղության խաթարման որևէ սցենար»։