Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՄ 100 հոգանոց առաքելության կազմում 15-ը գերմանացի ոստիկան է

Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել, որ Գերմանիան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել. հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։

NTV-ն նաև տեղեկացնում է, որ ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի 100 կին և տղամարդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպան:

Ինչպես հայտնի է, առաքելության աշխատանքը նախատասված է 2 տարի ժամկետով։ Եվրոպացիները չեզոք կարգավիճակ են ունենալու, նրանք մոնիթորիգի են ենթարկելու հրադադարի ռեժիմը և ըստ պայմանավորվածության՝ նրանց ներկայությունը նվազեցնելու է հայ-ադրբեջանական շփման գծի տարածքում ապրող բնակչությանը սպառնացող վտանգները։

Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունը Հայաստան է գալիս մեր երկրի իշխանությունների հրավերով։