Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անորակ աշխատանք կատարելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 ինժեներ ու կառուցապատող

Վերջին օրերին Թուրքիայում կալանավորվել են շինությունների կառուցապատողներ և ինժեներներ։ Նրանք մեղադրվում են անորակ, անբարեխիղճ աշխատանք կատարելու մեջ։

Երկրաշարժից փլուզված տասնյակ հազարավոր շենքերի մեջ են նաև նրանց կառուցած շինությունները։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ փետրվարի 16–ի դրությամբ կալանավորվել է 24 կառուցապատող և ինժեներ, սակայն ձերբակալման որոշումը կայացվել է 60 հոգու համար։