Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ «միջանցք» ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք և պետք է լինենք հարևաններ։ Որոշակի խորամանկություններ են նկատվում, խոսում են «միջանցքների», ինչ-որ գործողությունների  մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի։ Կարևոր է համատեղ նախաձեռնությամբ հանդես գալը, ոչ թե պետք է սպասենք և պատասխանենք մյուս կողմից արվող նախաձեռնություններին, այլ ինքներս պետք է դառնանք նախաձեռնող կողմը։

Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են. պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկել։

Ես հստակորեն ասում եմ՝ Իրանը հետևում է սահմանային բոլոր իրողություններին, շատ մի պրպտեք, թե ինչ գործողություններ են լինելու։ Երկու երկրները բոլոր ոլորտներում շատ սերտ հարաբերություններ ունեն»,- փետրվարի 9-ին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։

Դեսպանը հորդորել է լրատվամիջոցներին երկու երկրների հարաբերությունների մասին չհրապարակել այնպիսի նյութեր, որոնք կարող են վնասել միմյանց ու ավելորդ լարվածության պատճառ դառնալ։