Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանում շուտով ստեղծվելու է անօդաչու թռչող սարքերի մշակման ազգային նախագիծ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ խորհրդի նիստում հայտարարել է, որ երկրի կառավարությունը շուտով պետք է ստեղծի անօդաչու թռչող սարքերի մշակման ազգային նախագիծ. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոտ ապագայում կառավարությունը պետք է ձևավորի համապատասխան ազգային նախագիծ, որի իմաստը անօդաչու թռչող սարքերի լայն կիրառման հնարավորություններ ընձեռելն է»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դրանց արտադրության տեղայնացման բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ  խոշոր ծրագրերի  արդյունքները կքննարկվեն գարնանը` այս ոլորտում աշխատող բոլոր նախարարությունների, գերատեսչությունների և ընկերությունների ներկայացուցիչների հետ հատուկ հանդիպման շրջանակում: