Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընկեր Սի, պատրաստվե՛ք, միգուցե հաջորդը Դուք եք

30/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Զվարճասեր հանրությունը մի երկու օր առաջ հիանալի օբյեկտ գտավ։ Պարզվեց, որ Հայաստանում` մեր կողքին, ապրում և ստեղծագործում է մի հզոր, սքանչելի կատակաբան, սուր խոսքի վարպետ, որը համատեղության կարգով նաև գեներալ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։

Կարդացեք «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի՝ այս անգամ երգիծական հոդվածը և իմացեք, թե Գագիկ Մելքոնյանի «մտքի թռիչքը» մի քիչ երևակայելու դեպքում ուր կարղ է հասնել։

Azg.am-ը հոդվածը ներկայացնում է ստորև.

Սույն կատակաբանը, ըստ երևույթին,  որոշել էր նվազագույնը «զգետնել» Հակոբ Պարոնյանին, և պատմաբանների համար դառնալ մեծ առեղծված, թե ինչպես կարելի չունենալ հումորի զգացում և  անել կատակներ, որոնց ազդեցությունից  հեռավոր Մոսկվաներում շատերը  փորլուծություն են ձեռք բերել, և ոչ մի դեղամիջոց չի օգնում նրանց։

Թեմայի շուրջը ակնարկներով խոսելու փոխարեն, միանգամից ասենք, որ Մելքոնյան Գագիկ (Գագո) անձնավորությունը,  ի լուր աշխարհի,  հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի Երևան գալու դեպքում, նրան պետք է ձերբակալեն և հանձնեն միջազգային քրեական դատարանին։

Փաստորեն,  Պուտինը կարող է կրկնել Հարավսլավիայի ղեկավար Միլոշևիչի, բոսնիական սերբերի առաջնորդ Կարաջիչի դառը բախտը։ Ինչպես հայտնի է, նրանք  Հաագայից էլ տուն չվերադարձան և բանտում կնքեցին իրենց մահկանացուն։

Իմիջիայլոց, դարակազմիկ, ճակատագրական հայտարարության պահին հումորի զգացումից զուրկ Գագիկը հարբած չէր, և ըստ արտաքին զննման արդյունքների՝  չէր գտնվում որևէ հոգեմետ կամ հոգեխանգարմունք առաջացնող միջոցի ազդեցության տակ։ Նա հստակ կանգնած էր երկու ոտքի վրա, սևեռուն հայացքով դիտում էր ապշահար լրագրողին և ընդհանրապես նմանվել էր հայազգի խիզախ Մուշեղ Մամիկոնյան սպարապետին, որին մեր պատմական դրացի պարսիկներն իրենց ընդդիմանալու պատճառով  մաշկազերծ էին արել և տիկ հանել՝ ըստ հայոց պատմիչների մանրամասն և արժանահավատ վկայության։

Ինչպես ասում են, «Ռուբիկոնը անցել են» և հետդարձի ճանապարհ  այլևս չկա։

Այս ասույթը վերագրվում է Հուլիոս Կեսարին, որը, Ռուբիկոն գետն անցնելով,  հայտարարեց քաղաքացիական պատերազմի մասին։

Տեսնո՞ւմ եք՝ ինչպիսի համեմատական կերպարներ են, մի կողմից՝ Գագիկ, մյուս կողմից՝ Հին Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսար, երկու ռազմական և քաղաքական ականավոր գործիչներ, որոնց փառքը կձգվի դարեր։

 Այո, ինչպես ասում են, խոսքը թռչուն է, եթե բերանից թռավ, էլ չես բռնի։

Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավորը, ոչ ավել, ոչ պակաս,  սպառնում է կալանավորել ՀՀ ռազմավարական դաշնակից պետության, միջուկային գերտերության, հավաքական Արևմուտքի հետ հակամարտող պետության լեգիտիմ ղեկավարին. մարդ, որի հրամանի տակ են հազարավոր միջուկային մարտագլխիկներով զինված հրթիռներ, սուզանավեր, ինքնաթիռներ, մոտ մեկ միլիոն զինված ուժեր, արդյունավետ հակահետախուզություն, «Ազգային ռոսգվարդիա» կոչված միավորումը, դե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն էլ կատակ չսիրող Գագիկին՝ նվեր։

Հասկանալի է, որ Գագիկը, մեղմ ասած, ինչ-որ բան խառնել էր, որովհետև եթե նրան լուրջ վերաբերվեն, ապա առաջ են գալու որոշ հարցեր։

  1. Ինչո՞ւ է Գագիկը «վայիս լինում» Տիգրան Խզմալյանին, որը երկրում հակառուսական հիստերիայի գլխավոր ջութակն է, ամեն շաբաթ հանդիպում է ՀՀ ղեկավար անձին և, ըստ երևույթին, Պուշկինին, Լերմոնտովովին հայհոյելու մենաշնորհ ունի։
  2.   Ինչո՞ւ է Գագիկն  ուզում կալանավորել միայն Պուտինին։ Նա կարող էր պահանջել կալանավորել նաև Չինաստանի նախագահ ընկեր Սի Ցզինպինին, որը մինչև հիմա չի դադարեցրել Տիբեթի «բռնակցումը»։ Որպես վկա՝  կարող էր հանդես գալ Տիբեթի հոգևոր ղեկավար Դալայ Լաման, որը 50-ական թվականներից լքել է հայրենիքը և,  անկասկած, Չինաստանի ղեկավարներին  դեմ է։
  3. Գագիկին կարելի էր խորհուրդ տալ՝ կալանավորել նաև չեխ գրող Յարոսլավ Հաշեկին, իհարկե,  հետմահու, որովհետև գրողը ստեղծել էր տխմար զինվոր Շվեյկի կերպարը, որն իր բթամտությամբ քայքայում էր ավստրիական բանակի կարգապահությունը։

Կարծում եմ՝ չի կարելի անընդհատ ծիծաղել և զվարճանալ մարդկանց հետ կատարվող դեպքերի վրա, որովհետև դա առնվազն քաղաքակիրթ չէ, ուստի, որպես վերջաբան՝  ցանկանում ենք մի երկու լուրջ հարց տալ։

  1. Գագիկի պատգամավորական ապագայի մասին ի՞նչ են մտածում ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը և հենց ինքը՝  Գագիկը։
  2.  Վերջապես Գագիկն ունի՞ վարորդական իրավունք։  Վարորդական իրավունքը ենթադրում է որոշակի ֆիլտրեր՝ ի շահ մեր քաղաքացիների անվտանգության և պարեկների անփորձանք ծառայության։
Նախորդ գրառումը

Հատկանշական գրառում Երվանդ Ազատյանի մահվան առիթով

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը սահմանից 100- 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. մանրամասներ՝ ԱԱԾ-ից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը սահմանից 100- 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. մանրամասներ՝ ԱԱԾ-ից

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական