Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով հայ ժողովրդի հետ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած վերջին ցեղասպանական ակտը, այս պարագայում Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Ինչպես մեզնից դեռ 150 տարի առաջ Մաղաքիա Օրմանյանն է ասել (խոսքը հայ աստվածաբան, հայագետ, պատմաբան և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի մասին է՝ խմբ.) Հայկական հարցը շատ պետությունների համար զուտ Թուրքիայի գլխին մտրակ ճոճելու միջոց է։ Այդ առումով շատ բան չի փոխվել։

Իհարկե, չեմ կարող կանխատեսում անել՝ արդյոք Իսրայելի Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, սակայն չի բացառվում, որ էսկալացիայի և վերբալ փոխհրաձգհությունների դեպքում Քնեսեթը համապատասխան բանաձև ընդունի»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Հարցին՝ ի՞նչ կտա Հայաստանին Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը, միջազգայնագետը պատասխանեց՝ անկախ նրանից, թե ինչ նկատառումներով է ճանաչումը տեղի ունենում, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից է բխում, որ Ցեղասպանության իրողությունը ճանաչվի և դատապարտվի՝ որպես քաղաքական ակտ։

«Բայց մյուս կողմից մենք ունենք իշխանություններ, որոնք ձեռքերը լվացել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից և այն դուրս դրել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Երբ տարբեր պետություններ ճանաչում էին Ցեղասպանությունը, և դրա հիմքում ՀՀ դիվանագիտական ջանքն էին, սփյուռքի լոբբինգն էր, դա շատ հասկանալի էր, բայց այն, որ ճանաչումը տեղի է ունենում մտրակ ճոճելու նկատառումով, դրան պետք է զգուշավոր մոտենալ»,- ամփոփեց Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով անցյալ շաբաթվա վերջին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացված բանաձևի առաջարկին։ Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։

Նախորդ գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական