Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026
- Նորություններ

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու փաստին։

«Մեծ հաշվով սա քաղաքական քայլ է, և այն պետք է դիտարկել այսօր առկա թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում։ Որովհետև երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ առնվազն հայտարարությունների մակարդակով քաղաքականություն են ձևավորում, և եթե Թուրքիայում ինչ-որ գործընթացներ տեղի ունենան, Թուրքիան Իսրայելի համար ակնհայտորեն կդառնա հաջորդ Իրանը։

Քաղաքական և ոչ միայն քաղաքական բնույթի խնդիրներ կան, որոնք Իսրայելի մոտ անհանգստություններ են առաջացնում՝ այդ թվում Թուրքիայի հռետորաբանությունը։

Կրկնում եմ՝ իմ տեսանկյունից այս ամենը լրիվ քաղաքական որոշում է։ Ճիշտ չի լինի ասել, որ Իսրայելը դրանով ճնշում է Թուրքիային, որովհետև իրականում չեմ տեսնում ճնշման մեխանիզմը։ Չեմ տեսնում նաև, որ Իսրայելը դրանով ինչ-որ առումով կսահմանափակի Թուրքիային։ Սա ուղղակի մի քաղաքական քայլ է, որն Իսրայելի իշխանություններն իրականացնում են Թուրքիայի դեմ»,- ասաց թուրքագետը։

Ըստ Նելլի Միանսյանի՝ հատկանշական է, որ Թուրքիան, լինելով մեկ դարից ավելի ժխտողական քաղաքականություն որդեգրած ցեղասպան պետություն, ցեղասպանության մեղադրանք է ներկայացնում Իսրայելին։

«Փաստացի Իսրայելն այսօր Գազայում ցեղասպանություն է իրականացնում, այնպես որ, կարծում եմ, այդ խնդիրը Իսրայելի և Թուրքիայի միջև դեռ երկար կքննարկվի։

Ինչ վերաբերում է Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կարծում եմ, որ եթե այդ երկրի կառավարության միաձայն ընդունեց փաստաթուղթը և այն տարավ Քնեսեթ, ապա այնտեղ ևս այդ բանաձևը հաստատվելու է։ Այսինքն՝ կարծում եմ, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Բայց ինչ կտա սա Հայաստանին՝ չեմ կարող ասել։ Ես չեմ տեսնում այն ոլորտները կամ գործընթացները, որոնց վրա ճանաչումը կազդի։ Եթե Ցեղասպանությունը ճանաչում է Միացյալ Նահանգները, և դա որևէ գործընթացի վրա չի ազդում, Իսրայելի կողմից ճանաչումը ևս որևէ գործընթացի վրա չի ազդելու։

Սա ուղղակի քաղաքական համատեքստում է. երբ Թուրքիան Իսրայելին ցեղասպան պետություն է կոչում, Իսրայելն իր հերթին նույնը Թուրքիային է ասում։ Ցավալի է, բայց մեր խնդիրը կրկին օգտագործվում է այլ պետությունների կողմից։ Սա ամենադասական օրինակներից է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյոք իր գնահատմամբ սա յուրօրինակ մտրակ է, որով ցանկանում են զսպել իսրայելաիրանական պատերազմում Իրանին սատարող Թուրքիային, Նելլի Մինասյանը պատասխանեց.

 «Ես, ըստ էության, համաձայն չեմ այն մտքի հետ, որ իսրայելաիրանական պատերազմում Թուրքիան Իրանին է պաշտպանում։ Իրականում Թուրքիան մաքսիմալ փորձում է տարածաշրջանում այնպիսի իրավիճակ ստանալ, որ իրեն չվնասի։ Իսկ Իրանի դեմ պատերազմը ամենատարբեր առումներով վնասում է Թուրքիային, այսինքն՝ Թուրքիայի գործողություններն ավելի շուտ պետք է այս համատեքստից դիտարկել»։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով անցյալ շաբաթվա վերջին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացված բանաձևի առաջարկին։ Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։

Նախորդ գրառումը

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026
Նորություններ

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026
Նորություններ

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026

Լրահոս

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026

2026թ. հունիսի 25-ին` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս...

Ուղիղ. Սահմանադրական դատարանը քննում է  ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

29/06/2026

https://www.youtube.com/watch?v=ye6ZeqUQTiE

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական