Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026
- Նորություններ

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե, Նեթանյահուն նոր պատերազմ չձեռնարկի»,- «Առավոտին» ասում է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։

Նա հավելում է. «Եթե նույն մարդիկ նույն կազմով անցնեն Քնեսեթ, կարող է ինչ-որ հույս լինել, բայց դա դեռ հարցական է։ Ես 23 տարի այդ հարցով եմ զբաղվում, առնվազն 15 անգամ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի քննարկմանը Քնեսեթում, տեսել եմ՝ ով ինչպես է քվեարկում»։

Ներկայացնում ենք «Առավոտ»-ի հարցազրույցմ ամբողջությամբ.

«Առավոտ»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը։

 -Պարոն Չերնամորյան, Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սա ի՞նչ գործընթաց է, ինչո՞ւ հենց այս փուլում տեղի ունեցավ ճանաչումը։

-Սա կառավարության պաշտոնական ճանաչում էր, բայց սա Իսրայել պետության պաշտոնական ճանաչում չէ։

 Երկրորդ, սա հերթական անգամ հնարավորություն էր Էրդողանին շատ ցավագին հարված հասցնել, սա կամ ծանր ապտակ էր Էրդողանին, կամ մուրճով գլխին հասցված հարված։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանն ինչ մաղձ ասես, թափում է Իսրայելի կառավարության ու ժողովրդի գլխին՝ մեղադրելով նրանց Գազայում ցեղասպանություն կազմակերպելու ու այլ ծանր մեղքերի մեջ։ Գնալով Էրդողանի հռետորաբանությունն ավելի է սաստկանում, եւ Իսրայելի կառավարությունը որոշեց վերջիվերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բայց, ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե, Նեթանյահուն նոր պատերազմ չձեռնարկի։ Ցավոք սրտի, Նեթանյահուն այն մարդկանցից է, որը երկրի տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի ժամանակ հերթական ինչ-որ նոր ռազմական օպերացիա է սկսում եւ մարդկանց ուշադրությունը գրավում է նոր պատերազմներով։ Այսինքն՝ սա Իսրայելի կառավարության փաստացի ճանաչումն է, որը, այո, դրական ազդակ ու ձեռքբերում է, բայց սա օրինական ճանաչում չէ։ Որպեսզի վերջնական ճանաչում լինի, կառավարությունը պետք է օրենքի նախագիծ մշակի, այն ներկայացնի Քնեսետ՝ լիագումար նիստի քննարկմանը։ Լիագումար նիստի ժամանակ օրինագիծն անցկացնելուց հետո, որոշվելու է, թե որ հանձնաժողովն է այդ օրենքի նախագիծը քննարկելու, այնտեղ գիտնականներ են հրավիրվելու, Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրություններ են իրականացվելու։ Եվ դրանից հետո օրենքի նախագիծն արդեն ուղարկելու են բոլոր պատգամավորներին, եթե ընթացքում պատգամավորների մոտ հարցեր են առաջանում, պետք է տեղի ունենա առաջին լսումը, եթե առարկություններ չլինեն, երկրորդ ընթերցում տեղի չի ունենում, դրանից հետո միայն օրենքը կմտնի ուժի մեջ։ Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի ասել, որ Իսրայել պետությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ այս դեպքում այս կառավարությունը ճանաչել է, բայց հաջորդ կառավարությունը կարող է գալ ու ասել՝ չեմ ճանաչում։

-Դուք բացառո՞ւմ եք, որ կարող է այս գործընթացը շարունակություն ունենալ։

-Եթե Քնեսեթի աշխատանքին երկու շաբաթ է մնացել, ինչպե՞ս է շարունակություն լինելու։ Երկու շաբաթ հետո Քնեսեթը գնալու է արձակուրդ, դիմացն էլ աշնանային ընտրություններ են։ Եթե նույն մարդիկ նույն կազմով անցնեն Քնեսեթ, կարող է ինչ-որ հույս լինել, բայց դա դեռ հարցական է։ Ես 23 տարի այդ հարցով եմ զբաղվում, առնվազն 15 անգամ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի քննարկմանը Քնեսեթում, տեսել եմ՝ ով ինչպես է քվեարկում։

-Այսինքն՝ սա ավելի շատ Թուրքիայի դեմ ուղղված ձեւական քա՞յլ է։

 -Սա քաղաքական ապտակ է Թուրքիային, այդքան բան։ Ըստ էության ԱՄՆ ճանաչումից հետո սա երկրորդ ճանաչումն է։

 -Իսկ հայ համայնքի մոտ ի՞նչ տրամադրություններ են այս հարցով։

-Ոգեւորություն չկա։ Հայ Դատի հանձնախումբը երջանկահիշատակ Ժորժետ Ավագյանի մահից հետո իր մահկանացուն կնքեց, հիմա Հայ Դատի հանձնախումբ Երուսաղեմում չկա։ Ինչքան էլ փորձեցինք հույս տալ մեզ, որ դաշնակցականները Հայ Դատի հանձնախումբը վերակենդանացնելու են, նոր ուժեր են ներգրավելու ու նոր ձեւով են աշխատելու, բայց դա տեղի չունեցավ, Հայ Դատի հանձնախումբը երեւի 2019 թվականից հետո չի աշխատում Իսրայելում։ Մնացել են մի քանի անհատներ, որոնք զբաղվում են այս հարցերով։

–Իսկ հավաքական հայ համայնքը չի կարո՞ղ ազդել գործընթացի վրա։

 -Հայկական համայնքը հավաքական հայտարարությամբ հանդես չի եկել։ Երուսաղեմի պատրիարքարանն է հայկական համայնքը միավորող կառույցը, բայց Երուսաղեմի հայկական համայնքը Կովերի պարտեզի պատմություններից հետո այլեւս հայտարարություններ չի անում, երկրորդ՝ իրենք ընդհանրապես քաղաքական հայտարարություններ չեն անում։

Ես էլ Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահն եմ, պաշտոնական հայտարարությամբ հանդես չեմ գալու, որովհետեւ եթե խոսեմ, վատը պետք է խոսեմ։ Այսինքն՝ ես Իսրայելում վարդագույն ակնոցներով չեմ ապրում։ Ես խնդիրներին նայում եմ ըստ էության՝ լինելով մի քանի հայերից մեկը, որ եղել եմ Քնեսեթում եւ տեսել, թե որ կուսակցությունն ինչպես է քվեարկում։

Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը 2016 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մենք շատ էինք ուրախացել, դա մեզ համար փոքրիկ հաղթանակ էր։ 2016 թվականին հարցը տեղափոխվեց լիագումար նիստ, բայց լիագումար նիստը մերժեց հարցի ընդունումը։ Դա օրենքի մեծ նախագիծ էր, որի վրա տասնամյակներով աշխատանք էր տարվել, բայց այդպես էլ Քնեսեթում տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչում։

Դա մեր միակ հաղթանակն էր, մյուս դեպքերում մեր հարցը միշտ ուղարկվել է Քնեսեթի արտաքին հարաբերությունների ու անվտանգության հանձնաժողով, որտեղ մեծ ազդեցություն ունեն թուրքական ու ադրբեջանական լոբբիստական ուժերը։ Եվ, ցավոք սրտի, մեր հարցը միշտ դրվում էր «սառույցի վրա»։ Ինչքան էլ մենք այստեղ փորձում ենք ժողովրդական դիվանագիտությունով հայ-իսրայելական հարաբերությունները ջերմացնել, բայց պետական մակարդակով շատ անելիքներ կան։ Իհարկե, մենք ունենք դեսպանատուն, ինչը շատ դրական է, Հայաստանի նախկին իշխանությունների օրոք Իսրայելում դեսպանատուն չունեինք։ Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբում 20 պատգամավոր կա ընդգրկված՝ եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից, բայց որեւէ պատգամավոր մատը մատին չտվեց, որ գոնե մեկ անգամ այցելություն կազմակերպեին Իսրայել ու Քնեսեթի իրենց գործընկերների հետ հանդիպում անցկացնեին։

Հասկանալի է, որ 44-օրյա պատերազմից հետո Իսրայելի նկատմամբ բացասական վերաբերմունք էր ձեւավորվել, բայց դրանից հետո աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ԱՄՆ-ն մտել է տարածաշրջան։ Ի վերջո, Հայաստանը պետք է ազատագրվի Ռուսաստանի 30 տարվա ստրկությունից։




Նախորդ գրառումը

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

Հաջորդ գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026
Նորություններ

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026
Նորություններ

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

Լրահոս

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026

2026թ. հունիսի 25-ին` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս...

Ուղիղ. Սահմանադրական դատարանը քննում է  ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

29/06/2026

https://www.youtube.com/watch?v=ye6ZeqUQTiE

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական