Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտության համար՝ 1 տեղի համար 2,4 դիմորդ. ընդհանուր իջեցվել է 2117 անվճար, 13 921 վճարովի տեղ. Կարո Նասիբյան

23/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն

Անցած տարվանից Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպում է ընդունելության երեք քննություններ՝ առաջինը հունվար-փետրվար ամիսներին, երկրորդը՝ հունիսին և երրորդը՝ հուլիսին։ Հունվար-փետրվար ամիսներին դիմորդները միայն նշում են առավելագույնը 2 առարկա և հանձնում են քննություններ, հունիսին, բացի քննություններից, դիմորդներն արդեն նշում են բուհը և մասնագիտությունը։ Նույնն անում են նաև երրորդ՝ լրացուցիչ փուլում՝ հուլիսին։ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Այս բոլորի արդյունքում հուլիսի 18-ին մենք կազմակերպում ենք մրցույթի հիմնական փուլը, և հրապարակում բուհ ընդունվողների և չընդունվողների արդյունքները։

Այս տարի երրորդ փուլը մի տեսակ ուրիշ ձևով ստացվեց. կառավարության որոշմամբ, մեր նախկին կարգի կետերով թույլատրված էր մասնակցելու օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, բանակից զորացրվածներին և քննության ընթացքում հիվանդացած դիմորդներին։ Այս անգամ նրանց ավելացան նաև Տավուշի մարզի շրջանավարտները, որոնք պետք է թեստերը գրեն նոր չափորոշիչներով»,- ասաց Կարո Նասիբյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց՝ երրորդ փուլին Տավուշում մասնակցել է մոտ 900 դիմորդ։ Քննությունները կազմակերպվել են Տավուշի մարզկենտրոնում։ Առայժմ արդյունքները վերլուծվում են, համեմատվում նախորդ քննությունների հետ։

Անդրադառնալով թվային տվյալներին՝ բանախոսը տեղեկացրեց, որ հայտ ներկայացրել է 14 776 դիմորդ, բուհ դիմածների ընդհանուր թիվը, ներառյալ ներբուհական քննություն հանձնողները, 14 332  է։

«Արձանագրենք, որ շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ, բայց տվյալները սրանով չեն սահմանափակվում. կան բուհեր, որոնց քննությունները և մրցույթը Գնահատման և թեստավորման կենտրոնը չի կազմակերպում՝ Հայ-սլավոնական, Հայ-ֆրանսիական, հայ-ամերիկյան համալսարաններ, Լոմոնոսովի և Պլեխանովի անվան համալսարանների մասնաճյուղեր և այլն։ Այսինքն՝ ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելի է։

Բուհ և մասնագիտություն չեն նշել 444 հոգի, այսինքն՝ այդ դիմորդներն ստացել են գնահատականները, բայց բուհ չեն նշել՝ մի մասը թյուրիմացաբար, իսկ մեծ մասը գնում են այնպիսի բուհեր, որոնք մրցույթը կազմակերպում են ինքնուրույն»,- ասաց Կարո Նասիբյանը։

Ինչ վերաբերում է հատկացված տեղերին, բանախոսը տեղեկացրեց՝ 2117 տեղ եղել է անվճար, 13 921 տեղ՝ վճարովի, ընդհանուր առմամբ՝ 16038 տեղ՝ ավելին, քան դիմորդների թիվը։

«Անվճար ընդունվել են 1849, վճարովի՝ 7569 հոգի։ Հիշեցնեմ, որ ունենք նաև լրացուցիչ մրցույթ, որն անվանում ենք թափուր տեղերի մրցույթ։ Հիմնական փուլի ընդունվածների ցուցակները հրապարակելուց հետո հրապարակում ենք նաև թափուր տեղերը, և նրանք, որոնք դուրս են մնացել մրցույթից, կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ Դեռևս շարունակվում է ցանկացողների հայտագրման գործընթացը, որն ավարտելու ենք հուլիսի 26-ին ժամը 18։00-ին։ Թափուր տեղերի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին»,- ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալն ընդգծեց, որ առաջին փուլի մրցույթի արդյունքներով թափուր է մնացել ավնճար 259 և վճարովի 5912 տեղ։ Միասնական քննություններից անբավարար գնահատական է ստացել 2342 հոգի՝ հայտագրվածների 15 տոկոսը։ Ներբուհական քննություննրից դուրս է մնացել 316 հոգի՝ հայտագրվածների 12,5 տոկոսը։

«Ոչ պետական բուհերին հատկացված էր անվճար 8 և վճարովի 2025 տեղ։ Ընդունվել են 2 անվճար և 154 վճարովի դիմորդներ։

Միասնական երկու քննություններից դրական գնահատական ստացել, բայց մրցույթից դուրս է մնացել 1649 դիմորդ, որոնք հնարավորություն ունեն լրացուցիչ փուլին մասնակցելու և ընդունվելու բուհ»,- ասաց բանախոսը։

Ինչ վերաբերում է առավել և պակաս պահանջված մասնագիտություններին՝ Կարո Նասիբյանը նկատեց՝ անցած տարի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» բաժին ընդունվել են ընդհուպ 24 միավոր ստացած դիմորդները, մինչդեռ այս տարի այստեղ արձանագրվել է ամենամեծ մրցույթը՝ 1 տեղի համար 2,4 դիմորդ։

«Երկրորդ տեղում «Հանրային քաղաքականություն և կառավարումն է»՝ 1 տեղի համար 2,3 դիմորդ, հաջորդն «Իրավագիտությունն» է՝ 1 տեղի համար 2,1 մարդ։ Եվ մեզ համար անսպասելի՝ ԵՊՀ-ի «Հասարակայության հետ կապեր»՝ 1 տեղի համար 2 մարդ։

Առաջին 10 տեղերում ֆինանսներ, տնտեսագիտություն չունենք։  Տարկետման իրավունք տալիս են ԵՊՀ-ն և Պոլիտեխնիկը։ Կան պետական բուհեր՝ Ագրարայինը և Մանկավարժականը, որոնց դիմորդները տարեցտարի պակասում են. առաջին փուլից ընդամենը 50 դիմորդ է համալրել Ագրարային համալսարանը»,- ասաց բանախոսը՝ միաժամանակ խուսափելով նշել՝ կան արդյոք մասնագիտություններ, որտեղ որևէ դիմորդ ընդունվելու ցանկություն չի ունեցել։

Վերջում Կարո Նասիբյանը հավելեց, որ այս տարի առաջին անգամ քննությունների ընթացքում կիրառվել են մետաղորսիչներ։

«Նույնիսկ ես եմ մետաորսիչով աշխատել և իմ անմիջական տպավորությունն է, որ դրական ազդեցություն միանշանակորեն թողել է։ Բայց մի հատված կա, որ այն ժամանակ էլ, հիմա էլ փորձում էր մտնել հեռախոսով կամ այլ համակարգով։ Ունեցել ենք դիմորդներ, որոնք մտել են վզի շղթայով, մետաղորսիչը ձայն է հանել, հարցրել ենք ի՞նչ է, ասել է՝ շղթա։ Բայց երբ բարձրացրել են, ներքևում Bluetooth  է եղել։ Առաջին անգամ տեսել ենք ականջի մեջ դրվող գնդիկները, որոնք շատ վտանգավոր են. դրանք մագնիսով դնում, մագնիսով էլ հանում են, բայց շատ դեպքերում ընդհուպ բժշկի օգնությանն են դիմում։ Առաջին անգամ տեսանք նաև, որ կարող են կոշիկի մեջ հեռախոս տանել։

Եթե մետաղորսիչները չլինեին, պատկերացրեք՝ ինչքան տարբերակներ կան սարքեր քննասենյակ մտցնելու։

Եղել է քննասենյակ, որ 60-80 հոգուց մինչև 5 հոգու հեռացրել ենք»,- ասաց Նասիբյանը՝ նշելով, որ ընդհուպ եղել են դիմորդներ, որոնք, մոռանալով, որ իրենց քննաթերթիկների բնօրինակները գտնվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում, իրենց ծնողներին ներկայացրել են կեղծ քննաթերթիկներ։ Ավելի ուշ ծնողները ԳԹԿ-ից տեղեկացել են իրական պատկերի մասին և գլխիկոր հեռացել։

Նախորդ գրառումը

Բուհի դիպլոմ չունեցող երկրի ղեկավարն աշխատանքից ազատում է բուհի դիպլոմ չունեցող գյուղապետերին

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելով՝ կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելով՝ կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները

Լրահոս

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական