Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելով՝ կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունում ներկայացուցիչ նշանակելով՝ Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի անվտանգությանը. հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նշվել է, որ այս ուղղությամբ համագործակցության զարգացումը օգտակար կլինի նաեւ երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից։

Դեսպանատունը նաև նշել է, որ իրենց  ներկայացուցչի գործունեությունը կֆինանսավորվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, և  նա աշխատանքի կանցնի այս տարի։

Հրապարակված հայտարարությունում ասվում  է, որ արդեն հայտնի է այն անձի անունը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։