Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրկնակի տոն՝ Ռուսեի հայ համայնքում. խաչքարի օծում եւ սարկավագների ձեռնադրություն. «Օրեր»

23/07/2024
- Հասարակություն

Կիրակի, հուլիսի 21-ը հիշարժան օր էր Ռուսեի հայ համայնքի համար։ Հայոց «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ նորակերտ խաչքարի օծման արարողություն ձեռամբ Գերշ. Տ․ Տաթև եպսկ. Հակոբյանի՝ Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, մարզպետ Դրագոմիր Դրագանովը, քաղաքապետի տեղակալ Դիմիտար Նեդևը, Արթուր Հովհաննիսյանը՝ օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար, բարերար, հասարակական գործիչ Արտակ Սերգոյանը, դոկտոր Պողոս Կարժարյանը՝ ՀԲԸՄ Ռուսեի մասնաճյուղի ատենապետ, ինչպես նաև Բուլղարական ուղղափառ եկեղեցու և Ռուսեի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ։

Մարզպետ Դրագանովը նշեց, որ խաչքարի զետեղումը հիշարժան իրադարձություն է Ռուսեի հանրության համար։ «Շնորհակալ եմ հայ համայնքին Ռուսեի հանրությանը տրված այս նվերի համար և հավատում եմ, որ խաչքարը կպաշտպանի քաղաքն ու շրջանը»,- մատնանշեց մարզպետը։ «Ռուսեն միշտ եղել է էթնիկ հանդուրժողականության օրինակ հանդիսացող քաղաք։ Այս իրադարձությունը կմնա Ռուսեի տարեգրության մեջ»,- հավելեց նա։

«Հայ եկեղեցին միշտ հայապահպանման դարբնոց է  հանդիսացած։ Այս քարը մեր հաղթանակի խորհրդանիշն է: Մենք ունենք մոտ 5000 տարվա պատմություն աշխարհում և 2000 տարվա հարուստ պատմություն՝ որպես քրիստոնյաներ։ Այս 2000 տարում, ինչպես մեր Փրկիչը, մենք էլ խաչվեցինք։ Մենք միշտ հետևել ենք Քրիստոսին: Եթե մենք քրիստոնյա չլինեինք, գուցե 60 միլիոն հայ լինեինք ամբողջ աշխարհում, բայց մենք ընտրեցինք քրիստոնյա լինելը։ Մենք ընտրեցինք քրիստոնյա մնալ, քանի որ Քրիստոսի միջոցով ապահովեցինք մեր ներկայությունը այս Տիեզերքում: Կարևոր չէ երկրի չափը և մարդկանց թիվը, կարևորը հավատքն է և մշակույթը, այսինքն. դեմքը, ազգի կերպարը»,- ասաց Սրբազան Հայրը։

«Այսօր աշխարհի 162 երկրներում հայկական համայնքներ կան։ Ուր էլ գնաս, ցանկացած երկրում, եթե ներկայանաս որպես հայ, քեզ կասեն, որ քեզ խորապես հարգում են։ Այս սերը, որ մենք ստանում ենք ամբողջ աշխարհի մարդկանցից, այն պատճառով է, որ մենք իսկապես նվիրվել ենք Քրիստոսին և խաչվել ենք ինչպես Փրկիչը: Մենք միշտ պատվաբեր ու լավ ժողովուրդ ենք եղել։ Մենք այս աշխարհում նման ենք ունիվերսալ ժողովրդի: Ուր էլ գնաս, հայ կգտնես, մենք այս աշխարհի աղն ենք։ Եկեք այսօր այս սուրբ հուշարձանի միջոցով ևս մեկ անգամ ուղղենք մեր մեջքը»,- հավելեց Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Նա աղոթեց առ Աստված, որ հայ ժողովրդին ավելի շատ հաղթանակներ պարգևի, իսկ հայերին ուժ ու հնարավորություն տա ապրելու Բուլղարիայում՝ նպաստելու երկրի զարգացմանը։

Իր հերթին փոխքաղաքապետ Դիմիտար Նեդևը շնորհակալություն է հայտնեց հայ համայնքի հետ համատեղ աշխատանքի համար և նշեց, որ Ռուսեի քաղաքապետարանի ջանքերն ուղղված են բոլոր համայնքներին։

«Մենք միասին ապրում և աշխատում ենք այս քաղաքում։ Այս հուշարձանը ոչ միայն ցեղասպանության, այլեւ հայ ժողովրդի հզորության ու մեծության խորհրդանիշն է։ Այս խաչքարի օծմամբ հարգվում է այս հնագույն ժողովրդի նախնիների ավանդույթներն ու հավատքը, ստեղծվում է կապ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ Թող այս խաչքարը լինի խաղաղության, հույսի ու կարեկցանքի խորհրդանիշ»,- ասաց փոխքաղաքապետը։ «Պահպանեցեք ձեր հավատը և մաղթում եմ ձեզ քաջառողջություն և միասին աշխատելու շատ լավ օրեր»,- ասեց է Նեդևը։

Նախորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակելով՝ կամրապնդվեն երկկողմ հարաբերությունները

Հաջորդ գրառումը

Գրկիր, որ տապալես

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Գրկիր, որ տապալես

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական