Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիներն Արցախի գազը նորից անջատեցին

Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։

Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները. հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Արցախն արդեն 37 օր շրջափակման մեջ է։ Առաջին անհրաժեշտության մթերքները հունվարի 20-ից վաճառվելու են կտրոններով։ Արցախցիներն ստանում են էլեկտրաէներգիայի մասնակի մատակարարում։