Խնդրում եմ, Խաժակյա՛ն, Լուսնից չենք ընկել էլի, դե լավ. էնքան մեխանիզմներ կան. Դանիելյան Իոաննիսյան

Եթե որևէ ընտրատեղամասում գալիս են հանցավոր համաձայնության, կեղծում են արձանագրույթյունն, ամբողջությամբ նկարում են արդյունքները, երբևէ վստահություն չպետք է ունենան, որ այդ փակված պարկը չի բացվելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Մեզ պետք է կարգավորում, որպեսզի եթե ժողովուրդը ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի՝ դուրս գա փողոց, իշխանությունը չկարողանա արտակարգ դրություն մտցնել և պահել կեղծիքներով ստացած իր հաղթանակը»,- ասաց նա։
Արձագանքելով ԱԺ դահլիճում գտնվող և տեղից իրեն դիմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին՝ Իոաննիսյանն ասաց.
«Խնդրում եմ, Խաժակյա՛ն, Լուսնից չենք ընկել էլի, դե լավ։ Էնքան մեխանիզմներ կան…»,- ասաց նա։
