Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լլամայի դրամա և որմնանկարների հյուսվածքներ. չտեսնված տեսարաններ «Նռան գույնը» ֆիլմից. The Guardian

«Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 1969 թվականի գլուխգործոցից չտեսնված կադրերի ցուցադրությունը ցույց է տալիս կինոռեժիսորի նվիրվածությունը Հայաստանի և նրա հարակից շրջանների ավանդական մշակույթի պահպանմանը», – գրում է The Guardian-ը։

Անգլիական Բրայթոն քաղաքում ընթանում է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի թեմայով Temple of Cinema #1: Sayat Nova Outtakes վերտառությամբ ցուցահանդեսը:

Ինչպես գրում է  The Guardian-ը, դրա շրջանակում ներկայացված են 1969-ին նկարահանված գլուխգործոցի ստեղծման պրոցեսի՝ նախկինում անհայտ կադրերը:

Նշվում է, որ ցուցահանդեսը, որի համակարգողը Դենիել Բըրդն է և որը տեղի է ունենում CINECITY կինոփառատոնի շրջանակում, կտևի մինչև նոյեմբերի 10-ը: