Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Անդրեասյանը հավանաբար Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». Հայկ Մամիջանյան

08/11/2024
- Նորություններ, Տեղական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է.

Դիտեցի Կարեն Անդրեասյանի հարցազրույցը։ Նախ ասեմ, որ հարցազրույցը ոչ թե պարզապես ArmComrdy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա, բայց դա թողնենք պրոֆեսիոնալներին։

Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել» ու «ես եմ պատասխանատուն, բայց ոչ մեղավորը» ոճի արդարացումներ էր բերում՝ գրեթե բոլոր հարցերին պատասխանելիս։

Խայտառակ քաղաքական քարոզչական ֆիլմ է հրապարակել դատական իշխանությունը, որում ակնհայտ տեսանելի է այսօրվա կառավարիչների կողմից դատական իշխանության հպատակեցումը, իսկ Անդրեասյանը ասում է, որ ինքն էր հանձնարարել այն պատրաստել, բայց դա իր հետ կապ չունի։ Ասում է «զեկույցի փոխարեն այս անգամ էլ հանձնարարեցի ֆիլմի տեսքով պատրաստել»: Տենց լավ չի՝ սրանից հետո ԲԴԽ-ի որոշումները մուլտֆիլմի կամ ռեփ տեսահոլովակի տեսքով հրապարակեք։

Չեմ էլ անդրադառնա, որ անդադար սլաքներ է ուղղում Գագիկ Ջհանգիրյանի եւ մյուս ԲԴԽ նախագահների վրա՝ ասելով, որ կիսաավերակ է ստացել դատական համակարգը։

Առանձին հեքիաթ է չգործող էլեկտրոնային մակագրման համակարգի մասին ստերը։ Ասում է՝ «դատական գործերի 80%-ի պարագայում գործում է էլեկտրոնային մակագրման համակարգը», բայց հենց բանը հասնում է ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա կարված գործերին ու, մասնավորապես, կալանքի միջնորդությունների քննման գործերին՝ ձեռքով ենք մակագրում։ Լրիվ պատահական է տենց ստացվել, մենք հո հատուկ չենք իշխանության պատվերները հնազանդ կատարող դատավորներին մակագրում գրեթե բոլոր ընդդիմադիրների վրա սարքած գործերը: Կապ չունի, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդ համակարգը ներդրվել է ու անխափան աշխատել՝ բարձրացնելով դատական իշխանության անկախության մակարդակը:

Մի խոսքով, ինձ տեղեկություն էին հասցրել, որ Կարեն Անդրեասյանը նախարար ժամանակ շատ էր նեղվել, որ Ազգային Ժողով իր բերած օրինագծերից մեկը որակել էի «իրավաբանականի միջակ առաջադիմությամբ ուսանողի ռեֆերատ» (երեւի հին տրավմաներն էին գլուխ բարձրացրել)։

Ասեմ, որ Անդրեասյանը հետադիմել է ու օրերս տված իր հարցազրույցը լավագույն դեպքում կարելի է համեմատել «Ուսանողական գարնան» ժամանակ ներկայացվող վատ որակի հումորային մանրապատման հետ։ Այնքան վատ որակի, որ եթե ուսխորհրդական տարիներիս ինձ ներկայացնեին, հաստատ չէի ներառի այդ ծրագրի մեջ:

Նախորդ գրառումը

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու համար. Դավիթ Խաժակյան

Հաջորդ գրառումը

Խնդրում եմ, Խաժակյա՛ն, Լուսնից չենք ընկել էլի, դե լավ. էնքան մեխանիզմներ կան. Դանիելյան Իոաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

Խնդրում եմ, Խաժակյա՛ն, Լուսնից չենք ընկել էլի, դե լավ. էնքան մեխանիզմներ կան. Դանիելյան Իոաննիսյան

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական