Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Լեդի Գագա, Ջորջ Քլունի, Ջենիֆեր Գարներ… Բայդենի նոր խորհրդատուները

Ջո Բայդենին մշակութային խորհուրդներ կտան Լեդի Գագան, Ջորջ Քլունին, Քերի Վաշինգտոնը և հանրահայտ այլ աստղեր։ Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան նշանակվել է ԱՄՆ նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ. տեղեկությունը հրապարակել է տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջերմանոտա) արժանացել է 13 «Գրեմմի» մրցանակի և հանդիսանում է պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն երգչուհիներից մեկը. նշվում է Ջո Բայդենի հրամանագրում։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքներում և հասարակական արշավներում։

Կոմիտեի համանախագահ է նշանակվել պրոդյուսեր Բրյուս Քոհենը։ Նրանցից բացի հանձնաժողովում ընդգրկվել է ևս 22 մարդ, այդ թվում՝ երաժիշտ Ջոն Բատիստան, դերասաններ Ջորջ Քլունին և Թրոյ Կոցուրան, դերասանուհիներ Ջենիֆեր Գարները, Քերի Վաշինգտոնը և Քեթի Մաքգրաթը, սցենարիստ Շոնդա Ռայմսը։