Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված անձինք ներկայացնում են կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ․ ՔԿ

14/04/2023
- Պաշտոնական

Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում պահանջներ են ներկայացրել հանդիպելու ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Նշված անձանց կողմից մինչ այսօր ներկայացված՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ նախկին բազմաթիվ դիմումները ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից (որոշ դեպքերում՝ միասին) կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։

Դրանց ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։

Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։

Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է։

Վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։

Վերջինս հիմնավորվում է նաև նրանով, որ տուժող ճանաչված անձինք հերթական հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեցին հետայսու առերեսում քննչական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ միջադեպին մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Բացի այդ, Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից։ Հաշվի առնելով վերջիններիս զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ լինելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափել է քննչական գործողության մասնակցելու համար նրանց հարկադրաբար ներկայացնելուն ուղղված միջոց ձեռնարկելուց։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում մյուս ծնողներին բացատրվել է նախաքննության ամբողջականությունն ապահովելու առումով այդ անձանց մասնակցության կարևորությունը։ Եվ չնայած ներկաները վստահեցրել են, որ այդ հարցում կաջակցեն վարույթն իրականացնող մարմնին, սակայն առ այսօր ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել։

Զուգահեռաբար ակցիա իրականացնող անձինք նախընտրել են, առանց անգամ վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների բավարարությունը հաշվի առնելու և դրանցից բավարար չափով տեղյակ լինելու, նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։ Բացի այն, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են, նաև ավելորդ անգամ փաստում են, որ նշված անձանցից ոմանց իրական նպատակը օբյեկտիվ իրականության բացահայտմանը նպաստելը և այդ նպատակով վարույթն իրականացնող մարմնին աջակցելը չէ։

ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում, անկախ համագործակցությունից նշված անձանց հրաժարվելու իրողությունից, վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով։

Նախորդ գրառումը

Լեդի Գագա, Ջորջ Քլունի, Ջենիֆեր Գարներ… Բայդենի նոր խորհրդատուները

Հաջորդ գրառումը

Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք, և չի կարող որևէ տեղում Հայաստանին զենքի ու զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի և Հայաստանը հրաժարվի. ԱԽՔ

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026
Պաշտոնական

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. Փաշինյան

01/07/2026
Պաշտոնական

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

08/06/2026
Պաշտոնական

Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել են Հայաստանի տնտեսական հարցերը

04/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք, և չի կարող որևէ տեղում Հայաստանին զենքի ու զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի և Հայաստանը հրաժարվի. ԱԽՔ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական