Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. «Հըզբոլլահի» նոր առաջնորդ

«Հըզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը՝ որպես գլխավոր քարտուղար,  հանդես է եկել իր առաջին ուղերձով։

Նա  խոստացել է շարունակել նաև մահացած առաջնորդ Հասան Նասրուլլայի բռնած ճանապարհը։

«Այստեղ մեր դիմադրությունը թույլ չի տվել Իսրայելին իրականացնել իր ծրագրերը, և մենք դեռ կարող ենք շարունակել պայքարը: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է»,- ասել է Նաիմ Քասեմը:

 Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սպառնացել է «Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին։

Գալանտն այս մասին հրապարակել էր X հարթակում։

«Նշանակումը ժամանակավոր է և երկար չի տևի»,- երեկ գրել էր  նա։