Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սյունիքում մարդկանց գերեզմանները մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում

Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է, և մենք դա տեսնում ենք. Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյի։

Նա ասել է, որ տեղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է, ադրբեջանական հարվածները կարող են նորից սկսվել։

«Կան նաև կենցաղի հետ կապված խնդիրներ՝ նույնիսկ ջրամատակարարման խնդիր կա», – նշել է դեսպանը։

Նա ավելացրել է, որ մարդիկ նույնիսկ իրենց գերեզմանները չեն կարողանում այցելել, որովհետև դրանք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում։