Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Օմեգա-3. խորհուրդներ բժշկից

Օմեգա -3 ճարպաթթուները համարվում են անփոխարինելի՝ անհրաժեշտ քանակը կարելի է ստանալ միայն բալանսավորված սննդակարգի միջոցով։

Օմեգա -3 ճարպաթթուների մեծ քանակ առկա է յուղոտ ձկնատեսակների, կտավատի սերմերի և սառը քամված կտավատի ձեթի մեջ, ջրիմուռների մեջ և այլն:

Օմեգա -3 ճարպաթթուները նպաստում են արյան մեջ առկա տրիգլիցերիդների քանակի իջեցմանը, թեթևակի բարձրացնում են HDL մակարդակը՝ թողնելով հակաաթերոգեն էֆեկտ: Ունեն նաև որոշակի հակաառիթմիկ էֆեկտ:

Նշանակվում է օրական 500-2000մգ դոզայով, կեսօրին կամ առավոտյան, սնվելուց հետո (կախված արտադրող ֆիրմայից՝ երբեմն սնվելու ընթացքում):

Հակացուցումներից են ստամոքսի և 12-մատնյա աղու ՍՈՒՐ խոցերը:

Բժիշկ Հրայր Քոչարյան