Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

Իրանում հայտնաբերվել են նավթի և գազի նոր հանքավայրեր։

 Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանքավայրերը գտնվում են Ֆարս նահանգի հարավային մասում։

Ակնկալվում է, որ առաջիկա 40 ամիսների ընթացքում հնարավոր կլինի սկսել դրանց մշակումը։

Նշվում է, որ այս հանքավայրերի էներգետիկ պաշարները կարող են օգնել առաջիկա տարիներին վերացնել Իրանում էներգետիկ անհավասարակշռությունը։