Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իրանն ու Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային խաղաղության և անվտանգության օգտին

Իրանի դատական ​​համակարգի նախագահ Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժան Ջունի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների հարաբերությունների մակարդակը գնահատել է առաջադեմ՝ ասելով, որ երկու երկրները հանդես են գալիս համաշխարհային խաղաղության և անվտանգության հաստատման և ամրապնդման կողմնակից. գրում է IRNA-ն։

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը, որը ժամանել է Չինաստանի Հանչժոու քաղաք՝ մասնակցելու ՇՀԿ անդամ երկրների դատական ​​մարմինների ղեկավարների 20-րդ հանդիպմանը, այսօր առավոտյան հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժան Ջունի հետ։

Մոհսենի-Էջեին, անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական փաստաթղթին և երկկողմ հարաբերությունների հեռանկարներին, ասել է, որ այս փաստաթուղթը կարող է կարևոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների հարաբերություններում։

Հանդիպման ընթացքում Իրանի արդարադատության ղեկավարը նշել է Գազայում Իսրայելի հանցագործությունները կասեցնելու համար ՇՀԿ-ի հնարավորությունների օգտագործման կարևորությունը։

«Ավելի քան մեկուկես տարի Սիոնիստական ​​ռեժիմը հրեշավոր հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում: Այս ռեժիմը ռազմական հանցագործություններ է իրականացնում՝ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, փախստականներին, [բժշկական հաստատությունների հիվանդներին – խմբ.] և երեխաներին», – նշել է Մոհսենի-Էջեյը:

«Մենք պետք է օգտագործենք ՇՀԿ-ի զգալի ներուժը՝ դադարեցնելու Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող շարունակական հանցագործությունները և ցեղասպանությունը»,- հավելել է նա։