Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչունների երամի։
Ինչպես հաղորդում է Իսրայելի 9-րդ ալիքը, այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Դեպքից հետո ուղղաթիռը անվտանգ վայրէջք է կատարել երկրի կենտրոնական մասում գտնվող ռազմական բազայում։
«Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, և ուղղաթիռը լուրջ վնասներ չի կրել», – ասվում է հայտարարության մեջ։










