Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»

08/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանում լիովին նոր քաղաքական իրողություն է հաստատվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ներքաղաքական դաշտը կամաց-կամաց վերջնական տեսք է ստանում, որի արդյունքում ակնհայտ է դառնում, թե ուժերի ինչպիսի դասավորություն է գործում։ Եվ քանի որ իշխանությունների՝ մեկը մյուսին հերթ չտվող ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ հավակնություններ ունեն և իրենց ներկայացրած ծրագրերով կարող են արժանանալ ընտրողների մեծամասնության վստահությանը, ապա իշխանություններին այլ ելք չի մնում, քան գործի դնել հանրության «ուղեղն արդուկելու»՝ իրենց կողմից փորձված հին մեթոդը։

Այդ գործելակերպի էությունն այն է, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրական դինամիկայի շղարշ ստեղծել։ Սակայն վիճակը խայտառակ ծանր է, և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար պետք է հնարավոր լինի փաստեր ու ցուցանիշներ բերել։ Փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ գեղեցիկ թվեր նկարելը, իսկ հետո դրանք «պուպուշ» փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելը: Բացի այդ, ամեն մի ոլորտում էլ կարելի է դրական ցուցանիշներ գտնել՝ անկախ նրանից՝ դրանք կառավարության աշխատանքի արդյունք են, թե ոչ։ Եթե հանրությանը մոլորեցնելու ուրիշ հնարավորություն չլինի, Փաշինյանը կարող է առօրյա կյանքից տարբեր դրական ցուցանիշներ պեղել, ինչպես օրինակ՝ թանգարաններ այցելությունների թվերը, ապա դրանք ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։

Պատահական չէ, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հանրության դատին էին ներկայացնում իրենց կառավարության աշխատանքի 100 փաստերը, որտեղ ինչ ասես տեղ էր գտնում։ Մնում էր՝ որպես մեծ արդյունք ներկայացնեին, որ կառավարության անդամները աշխատանքի են հաճախել, կամ մեծամասնությունը աշխատանքից չի ուշացել։ Բայց կորոնավիրուսի տարածումից ի վեր գրանցված արդյունքներն ու ցուցանիշներն այնքան կատաստրոֆիկ են, որ անգամ Փաշինյանը դադարեցրեց 100 փաստերի ներկայացման պրակտիկան։ Էլ չենք խոսում Նիկոլի պատճառով պարտված պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Եվ ահա, հիմա, երբ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, Փաշինյանը կրկին սկսել է ոչ միայն ինչ-որ դրական փաստեր գտնել ու ներկայացնել, այլև մարդկանց «ապշահար» անել, թե ինչպիսի լուրջ ապագայի ծրագրեր են նախատեսում իրականացնել՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե միայն թղթի վրա են։

Իսկ ապագայի նրա ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։ Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։

 
Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։

Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ…>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․05.21թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Կոմանդոսին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Կոմանդոսին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական