Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների՝ երկու նպատակով. Հովիկ Աղազարյան

Ինձ քաղաքական հետապնդման չեն ենթարկում, ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների՝ երկու նպատակով, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

«Առաջինն այն է, որ մանդատը վայլ չդրեցի, և պարոն վարչապետը և քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է, և երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով: Մենք գիտենք՝ ինչ գործընթացների մեջ ենք գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահուն անցնեն»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է գործը հասնի կալանքի, Աղազարյանը պատասխանեց.

 «Եթե ես ինձ խելոք չպահեմ, չխուսափեմ ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան էլ կհասնի:

Քաղաքական ճնշման առումով կալանքն ինձ վրա չի ազդի։ Ես 65 տարեկան եմ և չեմ պատրաստվում իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասելու, որ կասեմ ԱԺ նիստի ժամանակ, որտեղ ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են:

Կալանքն արդյունք չի տա, որովհետև ես ինչ որ պիտի ասեմ՝ ասելու եմ, թեկուզ կալանքի վայրում էլ լինեմ, էլի ասելու եմ: Ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի ութ ամիս էլ կալանքի տակ լինեմ»: