Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է»․ Սեյրան Օհանյան

16/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։

Հիշեցնենք, հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, ինքը՝ հետ վերցրեց, սակայն ձախողել է օպերացիան՝ տալով հարյուրավոր զոհեր։ Երեկ Փաշինյանը այդ ամենի պատասխանատվությունը ուղղակիորեն բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։

«Օպերացիան սկսել է, և մի քանի ժամ չհաջող իրագործվել է, և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարն ա եղել , էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտակաությունները։

Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրանա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը , ասել ա՝ ձեր հակառակորդը էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,-դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։

Սեյրան Օհանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի զեկույցը ներկայացնելուց, ինչի համար նա եկել էր խորհրդարարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարացման, հերյուրանքներ տարածելու և ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակելու մասին խոսքեր էր հղում ԱԺ ամբիոնից, քանզի նա, իրականում, չի տիրապետում իրավիճակին։

Անդրադառնալով իրեն և իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։ Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։

Ինչի հասել էլ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև խնդիրները հիմնականում կատարել են, բայց, քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այն խնդրի վերջնական կետին իր ստորաբաժաումներով։ Թե որքա՞ն չեն հասել, ի՞նչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Հրապարակ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ կարծում է, որ Արցախում ապագա կա, թող տղամարդ լինի և հենց վաղը գնա Արցախ. Փաստաբան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ կարծում է, որ Արցախում ապագա կա, թող տղամարդ լինի և հենց վաղը գնա Արցախ. Փաստաբան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական