Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ի՞նչ է հայտնի Իսրայել-Իրան հակամարտությունից՝ մինչ այս պահը

*Թեհրանի նավթավերամշակման գործարանը չի ենթարկվել Իսրայելի կողմից հարձակման, այն գործում է սովորականի պես։

*Tasnim-ի փոխանցմամբ՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հարվածների թիրախը Պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակն է եղել։

*Mehr-ի փոխանցմամբ՝ Իրանը գերձայնային հրթիռ է օգտագործել Հայֆային հարվածելու համար։

*ԱՄՆ-ն որևէ կապ չունի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին հարձակման հետ, ասում է Թրամփը։

*Իսրայելը պահանջում է դատապարտել Իրանի կողմից քաղաքացիական թիրախների վրա հասցված հրթիռային հարվածը։

*Թեմզ օֆ Իսրայելի փոխանցմամբ՝ Թել Ավիվի արվարձանում Իրանի հարվածից հետո չորս մարդ զոհվել է, 137-ը՝ վիրավորվել։

*Իրանի հարվածից հետո Իսրայելի կենտրոնում մոտ 35 մարդ անհետ կորել է, հաղորդում է Ynet-ը։

*Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, Միացյալ Նահանգների լուռ համաձայնությամբ, կարող է շաբաթներ տևել, ընդգծում է CNN-ը։

*Իսրայելում գտնվող Վեյցմանի գիտության ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնը հրդեհվել է Իրանի հարվածից հետո, հաղորդում է NYT-ը։