Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թրամփը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անվանել է խայտառակություն

ԱՄՆ նախկին նախագահի աթոռի համար պայքարող  Դոնալդ Թրամփը Փարիզում Օլիմպիական խաղերի  բացման արարողությունն անվանել է խայտառակություն։

«Ես շատ լայնախոհ մարդ եմ, բայց այն, ինչ նրանք արեցին, խայտառակություն էր», – Օլիմպիական խաղերի բացման արարողության մասին ասել է  Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բացման արարողությանը   ներկայացվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» ստեղծագործության պարոդիան։