Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանն առաջին անգամ դեսպան կունենա Սաուդյան Արաբիայում

Հայաստանն  առաջին անգամ դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում։

Հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Այս պաշտոնում նշանակվել է Կարեն Գրիգորյանը, որը նախկինում ղեկավարել է ԱՄԷ-ում Հայաստանի դիվանագիտական ​​կորպուսը։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի  միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերից։