Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ նոր պետական ատլաս կստեղծվի

Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի. որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Աշխատանքային խմբի համակագրողը կլինի ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:

Նա եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

Խմբի կազմում կլինեն նաև ԱԱԾ աշխատողներ, ներկայացուցիչ ՊՆ-ից, այլ նախարարություններից ու պետական կառույցներից:

Կազմում է նաև ԵՊՀ ռեկտորը: