Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Թրամփը  վստահեցրել է,  որ Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան

 Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների տարածքի հնարավոր ու մոտալուտ ավելացման մասին.  հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մոտ ապագայում մեր երկիրը կարող է զգալիորեն մեծանալ», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։

Թրամփը  վստահեցրել է,  որ Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։

«Կարծում եմ՝  կլուծենք հարցը Գրենլանդիայի հետ։ նաև կարծում եմ, որ Գրենլանդիայի բնակչությունը ցանկանում է մեզ հետ լինել։ Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչի է ուզում  հասնել, եթե թույլ չտա, որ դա տեղի ունենա»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի նկատմամբ իր հետաքրքրությունը պայմանավորված է ոչ թե զուտ ամերիկյան շահերով, այլ «ազատ աշխարհը պաշտպանելու» ցանկությամբ։

«Գրենլանդիայի ափերին կան  ռուսական նավեր, կան չինական նավեր, կան նավեր ամբողջ աշխարհից: Եվ սա լավ իրավիճակ չէ:  Կարծում եմ, որ մենք կստանանք Գրենլանդիան, քանի որ մենք խոսում ենք աշխարհի ազատության մասին: Մենք կարող ենք ազատություն ապահովել»,- մեկնաբանել է Թրամփը: