Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը փոխանցել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոնի հայտարարություններին։

Ադրբեջանցին «X» իր էջում գրել է.

«Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոնի մեկնաբանությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեջ, Ֆրանսիայի կողմից փորձ է թաքցնել իր անգործությունը Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների ուղղությամբ։ Ֆրանսիան էր, որ մշտապես միջամտում էր տարածաշրջանային խնդիրներին և փորձում խաթարել Ադրբեջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործընթացը։ Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը փոխանցել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում։

Նման խմբերի աշխատանքը վարկաբեկելու փորձերը թուլացնում են ապագաղութացման գործընթացը։ Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության դեմ ռեպրեսիվ քաղաքականությունը դադարեցնելու փոխարեն, որի հետևանքով անցյալ տարի  զոհվեց առնվազն 14 մարդ և վիրավորվեցին շատերը, Ադրբեջանի դեմ շանտաժը ցույց է տալիս, թե որքան թույլ է Ֆրանսիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը:

Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական հայտարարությունները»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Կարդացեք նաև՝ «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ