Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Թուրքիան կարող է նոր բանկ ստեղծել Mir վճարային համակարգի հետ աշխատելու համար

Այս ենթադրությունն առաջ է քաշել ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Էգարմինը։

Նրա խոսքով, թուրքական կողմը դիտարկում է Միր համակարգի հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ բանկի ստեղծումը, որը կախված չի լինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։

«Միգուցե դա կլինի հատուկ բանկ, կամ հատուկ համակարգ, որը հիմնված է բլոկչեյն հաշվարկների կամ փակ քլիրինգի վրա: Հնարավոր է, առանձին կենտրոն բնակավայրերի համար», – ասել է RTDS-ի տնօրենը: