Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը դեսպան Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված. ԱԳ փոխնախարար

Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչած սպառնալիքների առնչությամբ

«Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված, կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է։ Եղել է հրավեր, որն ընդունվել է»,-ասաց նա:

Փոխնախարարն ասաց, որ Թուրքիայի կողմից դիվանագիտական ներկայացուցիչներ էլ մասնակցում են ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին։

«Սա նորմալ է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև հարաբերություններիկարգավորման գործընթաց է գնում և այս պահին՝ բավական դինամիկ»: