Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների լրիվ բացման. ԱԳ փոխնախարար

Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Դրանք միտված չեն որևէ երրորդ ուժի դեմ»,- նշեց նա` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, երբ ասում են` Հայաստանի ռազմական ձեռքբերումները պետք է սահմանափակվեն:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, երբ կարգավորվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, փոխնախարարը նշեց՝ հույս ունեն, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների ամբողջական բացման: