Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Որևէ կոկրետ պայմանավորվածություն նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա. Վահան Կոստանյան

Որևէ կոկրետ պայմանավորվածություն նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա, բայց հայկական կողմը  շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջև, և բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են:

ԱԳ փոխնախարարը միաժամանակ ասաց, թե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: