Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Երևանում «կարմիր գծերի» գույնը կփոխվի, կենտրոնի ավտոկայանատեղիները ավելի թանկ կլինեն, քան ծայրամասերինը

Երևանում ավտոմեքենաների կայանման «Կարմիր գծերի» գույնը կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն: Այս նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համարմի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:

Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում`ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։