Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկը խուզարկվում է

Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ իրենք ապացուցողական գործողություններ է իրականացնում:

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- ասացին կոմիտեից:

Կան ձերբակալված անձինք, որոնցից երկուսը քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են։