Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայերը կարող են ապրել Բաքվում, պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել

Երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»,- նշել է նա:

 Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև. հայտարարել է ԱԺ նախագահը։

«Անուններ չտամ։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։

Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»,-ասաց նա: